«Մարտիկ» հաղորդման ռեժիսոր Արման Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

Մարտիկ հաղորդաշարը փակվել է: Մարտիկ հաղորդաշարի ղեկավար Սեյրան Շահսուվարյանը հայտնեց ինձ, որ հեռախոսազրույց է ունեցել Հանրային հեռուստատեսության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի հետ, վերջինս նրան հայտնել է . «Շատ եմ ցավում, բայց եթեր չի գնալու Մարտիկը»: Պարոն Շահսուվարյանի այն հարցին , թե որն է հաղորդաշարի փակման պատճառը, Ջաղինյանը պատասխանել է ՝ պատճառաբանություն չկա:

 

Իրավիճակը հասկանալու համար կապ հաստատեցի Հ1-ի ծրագրերի բաժնի հետ: Իմ այն հարցին, թե ինչու Մարտիկը եթերում չէ, պատասխանեցին «ա/մենք Մարտիկի հետ պայմանագիր չունենք , բ/ես չունեմ հանձնարարական, որ պետք ա Մարտիկը լինի եթերում»: Իմ հավելմանը՝ այսինքն տնօրինությունն է որոշ՞ել, որ Մարտիկը պետք է եթեր չգնա, պատասխանեցին. «Նու հա, կարելի էդպես մեկնաբանել…հա՛»:

 

Մարտիկը հանարային հեռուստատեսության ստրատեգիական նշանակության հաղորդում է, և Մարտիկի փակելը չի կարող է լինել գաղտնի ու ոչ էլ առանց «պատճառաբանության»: Հաղորդումը ստեղծվել է եռակողմ համաձայնության արդյունքում, և չի կարող Հանրային հեռուստատեսությունը միակողմանի , առանց կողմերի և հանրության կարծիքը հաշվի առնելու՝ կամայական որոշում կայացնել: Մարտիկի փակումը հասարակական քննարկման առարկա է:


Ակնկալում ենք հանրության աջակցությունը այս կամայական որոշման դեմ:

 

Մարտիկ հաղորդաշարը 23 տարեկան է, այն ստեղծվել է ներկայիս ՀՀ նախագահ, 1993-ից 1995 թվականներին ՊՆ նախարար ՝ Սերժ Սարգսյանի ցուցումով (առաջին հաղորդումը եթեր է հեռարձակվել1994 թվականի ապրիլի 7-ին): Քսաներեք տարիների ընթացքում հաղորդումը այսօրվա՝ Ազգ –բանակ գաղափարի կարևորագույն քարոզամիջոց է: Հաղորդումը ամեն շաբաթ կապ է ստեղծել մշակույթի գործիչների, բանակի, զինվորների և նրանց ընտանիքների միջև՝ պարգևելով անմոռանալի ուրախ պահեր:

 

Ստեղծագործական խումբը բանակաշինության գործում զգալի ավանդ է ներդրել, որը գնահատվել է պետական բարձր պարգևներով և գերատեսչական մեդալներով:

 

Ստեղծագործական կազմում են երկրում եզակի, ռազմական լրագրության և օպերատորության վարպետներ, որնցից շատերը վերջերս պարգևատրվեցին ՀՀ ԶՈՒ գերատեսչական մեդալներով նախարարի կողմից՝ Քառօրյա պատերազմին մասնակցելու, լուսաբանելու համար:

 

2017 թվականի տոնական թողարկումներից սկսած՝ Հանրային Հեռուստատեսության ծրագրային ցանցում Մարտիկ հաղորդաշարը վերածվել էր անտեսանելի ուրվականի: Այսինքն եթեր էր հեռարձկվում, բայց ծրագրում չկար: 2017 թվականի երեք թողարկումները առանց նախազգուշացման հեռարձակվեցին՝ ժամային խախտումներով և առանց կրկնությունների:Կարելի է ասել ցուցադրությունները եղան գաղտնի:

 

Հիմա պետք է հասկանալ, ինչպես է ստացվում, որ ընդամենը երկու ամիս առաջ ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կողմից՝ Մարտիկ հաղորդաշարը ՀՀ Հանրայաին հեռուստատեսության 60 –րդ և ՀՀ Հանրային ռադիոընկերության 90-րդ տարեդաձերի կապակցությամբ ու զանգվածային լրատվամիջոցներով ԶՈՒ առօրյան լուսաբանելու համար պարգևատրվում է պատվոգրով, իսկ պարոն Ջաղինյանը «շատ է ցավում», թե ինչն է կամ որ մասն է ցավում, կարելի է իմանալ հաղորդման փակվելու պատճառը հասկանալուց հետո. Զորակցում ենք:

 

Մարտիկի հանդեպ Հանրային հեռուստատեսության դիվերսիոն գործողությունների մասին դեռ լռում եմ… բայց հարկ եղած դեպքում կբացեմ շատ փակագծեր …լայն կբացեմ…

 

Հարց . Փակելով Մարտիկ հաղորդումը ու՞մ դեմ է դուրս գալիս Ռ.Ջաղինյանը, բանակի՞, զինվորի՞, զինվորի ընտանիքի՞, մշակույթի գործիչների՞, հանրությա՞ն, թե…

 

Հիշեցնեմ, Հանրային հեռուստատեսության շուրջ ծավալված վեջին աղմկահարույց քննարկումից հետո ՀՀ Նախագահ Ս.Սարգսյանը այցելեց Հ1 և հատկապես պարոն Ջաղինյանի հետ զրույցում տվեց ցուցում. մեջբերում եմ


«Մինչև հաղորդում, պետք է տվյալ ոլորտի մասնագետների հետ խորհրդակցել, փորձել հասկանալ իրենց ցանկությունները, փորձել տեսնել, թե լսարանին ինչ է հետաքրքրում, իրենց հետ խորհրդակցելը կարծում եմ օգտակար կլինի: Փոխադարձ կապ պետք է լինի, հանրությունը պետք է ազդի հեռուստատեսության բուն նյութի վրա »:


P.S. Ամեն անգամ, երբ Մարտիկը անակնալ թակում է որևէ դուռ, և արձակուրդ բերում զինվորի, վերջում գրեթե բոլոր ծնողները ասում են նույն բանը ՙ«Ես գիտեի , ես հավատում էի, որ մի օր էլ մեր դուռը կծեծեք»
Սիրելի՛ զինվորների ծնողներ, կարող եք այլևս մեզ չսպասել:

 

Տոնական հաղորդումները նկարահանելու ժամանակ լրագրող- մեկնաբան Վարուժան Օլքինյանը կես կատակ, կես լուրջ ասաց. «Տղերք ձեզ կփակեն, ես նման ամանորյա տեքստ կարդացի 90- ականներին «Հայլուրը» փակեցին», բայց մենք առարկեցինք, «Հիմա 90-ականները չեն»:

 

Փաստորեն, հիմա ինչպես ապացուցեց ՀՀԽ նախագահ Ռ. Ջաղինյանը, լավ էլ 90-ականներն են, ավելին՝ Նորքում ցուրտ է: