Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը 2017 թվականի հունվարի 18-ից մինչև 2017 թվականի ապրիլի 5-ը ներառյալ՝ գտնվում է արձակուրդում:

 

Այս մասին հայտարարություն է տարածել ՎՊ մամուլի ծառայությունը։

 

«ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը 2017 թվականի հունվարի 18-ից մինչև 2017 թվականի ապրիլի 5-ը ներառյալ՝ գտնվում է արձակուրդում' օգտվելով ՀՀ օրենսդրությամբ նախատեսված 2016 թվականի չօգտագործած եւ 2017 թվականի հասանելիք ամենամյա արձակուրդի, ինչպես նաեւ իր հաշվին' չվճարվող արձակուրդի իրավունքից»,- գրված է հայտարարության մեջ։