Հունվարի լույս 25-ի գիշերը Ֆրանսիայի Սենա եւ Մառնա դեպարտամենտում (Փարիզից դեպի արեւելք) կողոպտել են միլիարդատեր Էդուարդ դե Ռոտշիլդի առանձնատունը: Այդ մասին հայտնել է Europe 1 ռադիոկայանը:

 

«Անհայտ անձինք ներխուժել են մեծ առանձնատուն եւ այնտեղից տարել բազմաթիվ արժեքավոր իրեր»,-հայտնել է ռադիոկայանը: Գողոնի ստույգ գումարը չի ճշտվում:

 

Էդուարդ դե Ռոտշիլդը գլխավորում է Rothschild & Cie բանկի դիտորդական խորհուրդը: Նա նաեւ փարիզյան Liberation խոշոր թերթի համասեփականատերն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը' REUTERS