Ֆրանսիայի Նիցցա քաղաքում սկսվել է Ռուսաստանի քաղաքացի Սանդրո Սարգսյանի գործի դատավարությունը: Նա մեղադրվում է 2011թ. մայիսի 6-ին «օրենքով գող» Էդուարդ Մարգարյանին և չեչենական համայնքի առաջնորդ Աբդուլլա Էրզանուքաևին սպանելու մեջ:
Այս մասին տեղեկացնում են ֆրանսիական լրատվամիջոցները:
Մեղադրանքի համաձայն' Մարգարյանը, ով բնակվել է Բարսելոնում, Նիցցայում վերահսկել է հայկական հանցավոր խմբավորում:
Ինչպես նշում է թերթը, Էրզանուքաևը, ով Ֆրանսիա է ժամանել 2000թ., առնչվել է Ավստրիայում կեղտոտ փողերի լվացման հետ:
Սարգսյանի ցուցմունքի համաձայն' սպանության օրն իրենք գտնվել են Մարգարյանի տանը, և ինքը սպանությունը կատարել է ոչ սթափ վիճակում:
Սակայն դատախազության համոզմամբ' սպանությունը կատարվել է քրեական պարզաբանման արդյունքում:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» օրաթերթի' 11.06.2013թ. համարում: