Տեղացած առատ ձյան, բքի և վատ տեսանելիության պատճառով, ինչպես երեկ, այսօր նույնպես, փակ են Վարդենյաց լեռնանցքը, Բավրա-Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի Ջաջուռի հատվածը:

 

Սաստիկ բքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Ապարան-Արագած-Թալին, Շիրակի մարզ, Սևան-Դիլիջան՝ մինչև Դիլիջանի շրջադարձերը, Կոտայքի մարզի Չայնիի ոլորաններից մինչև Գեղարքունիքի մարզ՝ Սևան, Մատունի, Գավառ, Վարդենիս, Սոթք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները:

 

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով հանրապետության ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման աշխատանքներ, տեղացած առատ ձյան պատճառով ճանապարհին մնացած ավտոմեքենաների վարորդներին ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից ցուցաբերվում է օգնություն:

 

Վարորդներին կրկին հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն և ձեռնպահ մնալ նշված ճանապարհահատվածներից օգտվելուց:

 

Մայրաքաղաքում երթևեկող վարորդներին նույնպես հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգուշություն և երթևեկել ձմեռային անվադողերով: