Հանրապետության ողջ տարածքում դեկտեմբերի 3-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ ձյուն է տեղում: Սևանի, Դիլիջանի, Գավառի, Սիսիանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում(Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:

 

Առատ ձյան, սաստիկ քամու և անբավավար տեսանելիության պատճառով Մարտունու կողմից դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

 

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: