«Չենք քննարկել, բայց պաշտպանության նախարարությունից դուրս գալուց հետո հանդիպել-խոսացել ենք»,- լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Սեյրան Օհանյանին, այս մասին նշեց ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը:

 

Հարցին՝ նեղացած չէ՞ր արդյոք Սեյրան Օհանյանը, Մանվել Գրիգորյանը պատասխանեց.

 

«Խելքս չի կտրում, ինչի՞ց պետք է նեղանար: Ես 2008 թվականին դուրս եմ եկել ՊՆ-ից, փոխնախարարի պաշտոնից, ումի՞ց նեղանայի: Նաաբառոդ, փորձել եմ ինչ-որ բան անել բանակի համար»:

 

Հարցին՝ ընտրություններին մասնակցելո՞ւ է, Մանվել Գրիգորյանը նշեց, որ որպես քաղաքացի՝ պարտավոր է մասնակցել, քանի որ իրավունք չունի երկրի ճակատագրին ու բախտին չմասնակցել, սակայն իր մասնակցության հարցը դեռ իր հետ չի քննարկվել:

 

Հնչած հարցին, թե արդյոք խնդիրներ չունի՞ «Հանրապետական» կուսակցության հետ, ասաց՝ ի՞նչ խնդիրներ պետք է ունենա Հանրապետականի հետ կամ ինչի՞ պետք է ունենար:

 

Գեներալ Մանվել Գրիգորյանից լրագորողները մեկնաբանություն խնդրեցին նաև Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի ելույթի և «հող հանձնելու» վերաբերյալ խոսակցությունների մասին.

 

«Ինձ որևէ մեկը հարցնի՝ հող կհանձնե՞ս, կասեմ մորդ կտանես-կհանձնես»,- ասաց նա՝ խորհուրդ տալով Լևոն տեր Պետրոսյանի հայտարարությունների առնչությամբ՝ հենց իրեն հարցերն ուղղել: