Փոխադարձ համաձայնությամբ խզվել է «Բանանց» ֆուտբոլային ակումբի և կիսապաշտպան Վարդգես Սաթումյանի միջև պայմանագիրը: Այս մասին տեղեկացնում է ակումբի կայքը:
Ակումբը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստին համատեղ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել հետագա կարիերայում:
Վարդգես Սաթումյանը 2016-ի ամռանն էր տեղափոխվել «Բանանց»: Նա երևանյան թիմի կազմում մասնակցել է Հայաստանի առաջնության 13 խաղի և դարձել է մեկ գոլի հեղինակ: