ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը:

Վայք-Ջերմուկ ճանապարհահատվածը և Սարավանի լեռնանցքը դժվարանցանելի են բքի պատճառով:

Նոյեմբերյանի, Ստեփանավանի, Վանաձորի, Կապանի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Ապարանի, Աշոցքի, Ախուրյանի, և Կոտայքի ավտոճանապարհներին բուք է:

Նոյեմբերյանի, Սպիտակի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Նախարարությունը վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։