ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ճշտումներ է մտցրել երկիր առավելապես մահմեդական բնակչություն ունեցող պետությունների քաղաքացիների մուտքի սահմանափակումների վերաբերյալ հրամանագրում, որոնց համապատասխան ԱՄՆ-ում մշտական բնակության թույլտվություն (գրին-քարտ) ունեցողներն այլեւս Միացյալ Նահանգներ մուտքի հատուկ թույլտվության կարիք չեն ունենա: Այս մասին լրագրղների համար կայացած կանոնավոր ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը:

 

«Նրանք այլեւս հատուկ դիմումների կարիք չեն ունենա, որովհետեւ եթե նրանք օրինական ռեզիդենտներ են, նրանց դա (համապատասխան ընթացակարգն) այլեւս հարկավոր չի լինի»,- ասել է մամուլի քարտուղարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: