Ուկրաինայի Գերագույն ռադան օրենք է ընդունել օտարերկրյա զինվորականներին զորավարժությունների մասնակցության համար երկրի տարածք թողնելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, օրենքի օգտին քվեարկել է 238 պատգամավոր:

 

 

Զորավարժություններին, որոնց կանցկացվեն նոյեմբերի 23-ից մինչև դեկտեմբերի 20-ը, կմասնակցեն մինչև 350 ամերիկացի և 100 կանադացի զինվորականներ: Օրենքի նախագծի հեղինակը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն է:

 

 

«Ուկրաինայի նախագահի որոշումը ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրների և «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի մասնակից այլ երկրների զինված ուժերին 2015թ. նոյեմբեր- դեկտեմբերին թույլ տալ Ուկրաինայի տարածքում մասնակցել զորավարժություններին»,- ասված է Ռադայի ընդունած փաստաթղթում: