Այս շաբաթ Ուկրաինա կայցելի ԱՄՆ-ի զինված ուժերի պատվիրակությունը՝ Եվրոպայում ԱՄՆ-ի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ֆրեդերիկ Բեն Հոջեսի գլխավորությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության խոսնակ Վիկտորյա Կուշնիրը:

 

 

«Ամերիկյան կողմը կայցելի հեթման Պ. Սագայդաչնիի անվան ցամաքային զորքերի ակադեմիայի Խաղաղության պահպանման և անվտանգության միջազգային կենտրոն, որտեղ պատրաստություն են անցնում Ուկրաինայի զինված ուժերի զորակոչված զնծառայողները»,- մայիսի 12-ին Կիևում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Կուշնիրը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: