ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը դեկտեմբերի կեսին Ուկրաինա կայցելի միջնորդական առաքելությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, նման այցի պլանների մասին համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ նոյեմբերի 25-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում:
«Գլխավոր քարտուղարը եւ նախագահը համաձայնել են, որ Մինսկի պայմանավորվածությունները խաղաղության տանող հստակ ճանապարհ են բացում, եւ դրանց կատարումը խիստ անհրաժեշտ է:
Գլխավոր քարտուղարը նախագահին տեղեկացրել է, որ միջնորդական ջանքերը շարունակելու շրջանակներում ինքը խնդրել է քաղաքական հարցերով իր տեղակալ Ջեֆրի Ֆելթմանին դեկտեմբերի կեսին վերադառնալ Կիեւ եւ շարունակել կոնսուլտացիաները կառավարության եւ հանգուցային խաղորդների հետ»,- ասված է բանակցությունների արդյունքների վերաբերյալ ՄԱԿ-ի մամուլի ծառայության տարածած հաղ որդագրության մեջ: