Ուկրաինայի ժողովրդական պատգամավորները աջակցել են Եվրոպայի և ամբողջ աշխարհի երկրներին արված կոչը, որը վերաբերում է Վոլնովախա քաղաքում տեղի ունեցած մարդկանց զանգվածային սպանությանը:

 

Տվյալ ուղերձում Ռադան խնդրում է շարունակել պատժամիջոցների կիրառման քաղաքականությունը Ռուսաստանի հանդեպ: Բացի այդ' խորհրդարանը կոչ է անում ԵՄ երկրների, ԱՄՆ-ի, Կանադայի, Ճապոնիայի և Ավստրալիայի ղեկավարություններին ճանաչել ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն ահաբեկչական կազմակերպություններ:

 

Պատգամավորները նաև կոչ են անում աշխարհին շարունակել Ղրիմի անեքսիայի չճանաչման քաղաքականությունը, համատեղ դիմադրել ռուսական քարոզչությանը, ռազմական և հումանիտար օգնություն տրամադրել Ուկրաինային:

 

Ուղերձում նշվում է, որ ՌԴ-ն իր գործողություններով «անընդհատ խախտում է Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունները»:

 

Ինչպես հաղորդվել էր, հունվարի 13-ի կեսօրին զինյալները ռմբակոծել են Վոլնովախայի միկրոավտոբուսը: Որպես հետևանք' 12 մարդ է զոհվել:

 

Ավելի վաղ կառավարությունը խնդրել է Ուկրաինայի արդարադատության նախարարությանը իրավաբանորեն ահաբեկիչներ ճանաչել ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն: