Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:
Հեռախոսազրուցի ընթացքում Ուկրաինայի նախագահը Օլանդին առաջարկել է մասնակցել երկրի արևելքում Malaysia Airlines ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի կործանման հետաքննությանն ու այդ ֆոնին իրականացվող գործընթացներին։ Այս մասին հայտնում է interfax-ը՝ վկայակոչելով Պորոշենկոյի մամուլի ծառայությանը։
Ըստ Պորոշենկոյի մամուլի ծառայության՝ Ուկրաինայի նախագահը կոչ է արել Ֆրանսիային ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչել ահաբեկչական կազմակերպություններ, իսկ դրանց ներկայացուցիչներին ահաբեկիչներ։
Սա առաջին դեպքը չէ, որ Պորոշենկոն հանդես է գալիս նման խնդրանք-կոչով, ավելի վաղ նման խնդրանքով նա դիմել էր ՄԱԿ-ին։