Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելուց հետո տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակիցներ Արսեն Մկրտումյանը, Գագիկ Միքայելյանը և Սոսո Մարգարյանը դատապարտվեցին երեք տարվա ազատազրկման:
ԼՈՒՐԵՐ.com-ի փոխանցմամբ՝ նրանք մեղադրվում էին ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու և զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ: Երեք երիտասարդներն էլ ընդունել էին իրենց առաջադրված մեղադրանքները:
Մեղադրող դատախազն էլ պահանջել էր հենց 3 տարվա ազատազրկում: