Այսօր առավոտյան, Երևան-Երասխ ավտոմայրուղու Ազատավան գյուղ տանող կամուրջ չհասած՝ ավտոբուս է կողաշրջվել:
Դեպքը տեղի է ունեցել առավոտյան 08:50-ի սահմաններում, կա 4 տուժած, որոնցից 2-ը գանգուղեղային վնասվածքի կասկածով տեղափոխվել են Էրեբունի ԲԿ:
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Արտաշատ ԲԿ-ի տնօրեն Վարդան Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ նրանց վիճակը տեղափոխվելու պահին բավարար է եղել, ապահովության համար ուղարկել են լրացուցիչ հետազոտության:
Մյուս երկուսից մեկը վերին վերջույթի ոսկրերի կոտրվածք ունի, առանց տեղաշարժի գիպս են դրել, իսկ մյուսի մոտ միջամտության անհրաժեշտություն չի եղել: Հետազոտվելուց հետո երկուսին էլ ուղարկել են տուն: