ՀՀ Նախագահի հրամանագրով ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում:

 

Այս մասին Mediamall.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի պաշտոնական տեղեկագրից:

 

Հրամանագրում ասվում է.

 

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Մաքսաին ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածը՝ ո ր ո շ ո ւ մ ե մ.

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, մաքսային ծառայության գնդապետ Սամվել Ազիզի ԱՎԵՏԻՔՅԱՆԻՆ շնորհել մաքսային ծառայության գեներալ-մայորի հատուկ կոչում»։