Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն, անդրադառնալով բլոգեր Ալեքսանդր Լապշինի շուրջ ծավալվող գործընթացներին և նրա արտահանձնմանը, նշեց. «Ադրբեջանը չի կարող հասնել իր նպատակին, քանի որ այսուհետ ավելի շատ մարդիկ են այցելելու Արցախ: Կարող եք վստահ լինել, որ մենք կանենք ամեն բան, որ ոչ միայն լրագրողներ, այլ նաև քաղաքական գործիչներ այցելեն Արցախ:

 

Սա միանձնյա կայացրած որոշում է և չեմ կարծում, որ Բելառուսում բոլորը համակարծիք են այս հարցի շուրջ: Սա մեկ մարդու կողմից կայացված որոշում է և այն շատ բացասական հետևանքներ է ունենալու»: 

 

Անդրադառնալով դիտարկմանն՝ արդյո՞ք ՀՀ ԱԳՆ-ն այս հարցում առավել ակտիվ չպետք է աշխատեր, պատգամավորը նշեց. «Հայաստանը դիվանագիտության առումով միջնորդավորված քաղաքականություն է վարում և մեզ հետ ակտիվ է եղել նաև  ռուսական կողմը»:

 

Մանրամասները՝ տեսանյութում.

 

Աղավնի Սուքիասյան

Նարեկ Ավանեսյան