Այսօր ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ալեքսանդր Լապշինի արտահանձմանը, նշեց, որ, իր կարծիքով, Լապշինն ազատ կարձակվի դատարանի դահլիճից, եթե ընդունի իր մեղքը: «Սա Լապշինի հարցը չէ, սա Ադրբեջանի, Ռուսաստանի, Բելառուսի և Հայաստանի հարցն է, ուստի այս հարցում շտապողականություն չպետք է ցուցաբերել, պետք է մի փոքր համբերել»:
Ըստ Արտաշես Գեղամյանի՝ Ադրբեջանի և Բելառուսի միջև կան ներքին պայմանավորվածություններ, որոնք էլ բերել են Լապշինի արտահանձմանը. «Հիշեք՝ ինչպես երեք-չորս տարի առաջ, երբ Բելառուսը Ռուսաստանին պարտքեր ուներ, Ալիևը 250 միլիոնը փոխանցեց պարտատիրոջը»,-ասաց Արտաշես Գեղամյանը՝ կոչ անելով կրքեր չբորբոքել և սպասել Լապշինի ազատ արձակմանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.