Թուրքիայում բերման են ենթարկվել ամուսինները, ովքեր ադրբեջանցի գործարարից շանտաժի միջոցով ստացել են մեկ միլիոն դոլար: Այս մասին հայտնում է hurriyet.com-ը:
Տուրիզմի ոլորտում աշխատող գործարարը սեպտեմբերի 23-ին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իրեն շանտաժի են ենթարկել իր ինտիմ լուսանկարներով:
Հետաքննության արդյունքում Էրզրումի հյուրանոցներից մեկում ձերբակալվել են ամուսիններ Օզգուր Կ.-ն և Էսին Կ-ն:
Ամուսիններին տեղափոխել են Ստամբուլ և նրանք խոստովանել են, որ աշխատել են ադրբեջանցի գործարարի մոտ և շանտաժի են ենթարկել նրան:
Հայտնի է դարձել նաև, որ զույգը գործարքից հետո ցանկացել է փախչել Վրաստան: