Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտնել է Աֆղանստանում իր վեց աշխատակիցների զոհվելու ու եւս երկուսի անհետացման մասին:
«Ցնցված ենք ու թեւաթափ: Մենք հաստատում ենք, որ ԿԽՄԿ-ի վեց աշխատակիցներ սպանված են, երկուսը կորել են Աֆղանստանի Ջաուզջանի նահանգում»,-ասված է կոմիտեի հաղորդագրության մեջ, որը հրապարարկվել է Twitter-ի նրա միկրոբլոգում:
Reuters գործաեկալության տվյալներով՝ հարձակման հետեւում կանգնած է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: