Սիրիայում հոկտեմբերի 13-ին առևանգվել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպության 6 և Սիրիայի Կարմիր մահիկի 1 աշխատակից: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը` հղում կատարելով միջազգային կազմակերպության պաշտոնական հայտարարությանը:

 

Քաղաքացիական առևանգումների մասին ոչինչ հայտնի չէ:

 

Մարդասիրական կազմակերպության աշխատակիցները առևանգվել են Իդլիբ նահագում մի խումբ զինված անձանց կողմից, երբ նրանք դեղամիջոցներ էին հասցրել տեղի բուժհաստատություններ և պատրաստվում էին վերադառնալ Դամասկոս:

 

Ինչպես հայտարարել է Ժնևում Կարմիր խաչի պաշտոնական ներկայացուցիչ Էվան Վաթսոնը, դեռևս հայտնի չէ, թե հարձակում գործած անձինք ապստամբն գրոհայիններն են, թե Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմնակիցները: Առևանգման պատասխանատվոթյունը դեռևս ոչ ոք չի ստանձնել: