Փետրվարի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին:
Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-գերմանական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրության ներկայացնող տարբեր բնագավառներում փորձի փոխանակման, ԳԴՀ ռազմաուսումնական հաստատություններում հայ զինծառայողների կրթության ու վերապատրաստման, Աֆղանստանում իրականացվող ՆԱՏՕ-ի առաքելությանը համատեղ մասնակցության խնդիրներին:
Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: