Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 9-րդ համագումարի ավարտից հետո ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանն, անդրադառնալով կուսակցության դերին և ժողովրդի կողմից տրվող վստահության քվեին, նշեց. «Ես կարծում եմ, որ ժողովուրդն իր վստահության քվեն պետք է տա Գագիկ Ծառուկյանին»:
Խոսելով խորհրդարանական ընտրություններին քաղաքացիների մասնակցության մասին՝ Լյովա Խաչատրյանն ասաց. «Յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր քաղաքացիական պարտքը կատարի՝ ընտրություններին ձայն տալով Գագիկ Ծառուկյանին: Իսկ մեր կուսակցությունն էլ պատրաստ է ընդունել և սատարել նրանց, ովքեր կցանկանան միանալ մեզ»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.