«Այստեղ բոլորիս հետաքրքրում է մի հարց՝ ունենալով իրավունք բնակարան ձեռքբերելու ինչո՞ւ պետք է նա ապրի վարձակալական հիմունքներով, ինչո՞ւ պետք է զինծառայողը վարկերի տոկոսների խնդրի առաջ կանգնի: Այսպիսի բազմաթիվ ինչուներ կան, որոնց պատասխանները մենք շուտով կստանանք», - այս մասին այսօր «Սոցիալական շարժման» 2-րդ համաժողովի իր ելույթում հայտարարեց նախկին զինծառայող Ցոլակ Խաչատրյանը:
Նա նշեց, որ համաժողովից հետո զինծառայողները կարող են ներկայանալ գրասենյակ ներկայացնել իրենց խնդիրները, որոնց կփորձեն միասնական ձևով լուծում տալ: