Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ստորագրվեց Վարդան Օսկանյան-Սեյրան Օհանյան-Րաֆֆի Հովհաննիսյան դաշինքը: Հուշագրի ստորագրումնից հետո լրագրողների հետ զրույցում Սեյրան Օհանյանն անդրադառնալով հարցին՝ արդյոք Սամվել Բաբայա՞նն է կանգնած նորաստեղծ դաշինքի հիմքում, նշեց. «Սամվել Բաբայանի հետ մենք ունենք մտերիմ հարաբերություններ, բայց նա դերակատարություն չունի մեր համատեղ գործունեության վրա, ես ազատ անձնավորություն եմ, օգտվում եմ իմ իրավունքներից ու ինձ վրա ոչ ոք չի կարող ազդեցություն գործել»։
Դիտարկմանը, թե իշխանություն ձևավորելու ժամանակ, եթե պայքարը տեղափոխվի փողոց և իր դեմ ելնեն բանակն ու զինվորականները, ՀՀ նախկին ՊՆ-ն պատասխանեց. «Ես առաջարկում եմ քաղաքակիրթ ձևով և բարեկրթորեն մոտենանք մեր պարտականությունների կատարմանը ու ժողովրդին տանենք նրան, որպեսզի իրենք բարեկիրրթ ձևով կատարեն իրենց ընտրությունը»:
Հարցին՝ արդյո՞ք ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ, նախկին նախարարը պատասխանեց. «Այո՛, Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.
Աղավնի Սուքիասյան