New Straits Times-ի փոխանցմամբ, Մալազիայի ոստիկանությունը հետաքննություն է իրականացրել նախկին վարչապետ Նաջիբ Ռազակի երկու տներում և գրասենյակում:
Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում նախկին վարչապետ Նաջիբ Ռազակի տնից առգրավել է փողերով, ոսկեղենով և այլ արժեքավոր իրերով 284 պայուսակ և 72 ճամպրուկ։
Քննիչները հաստատում են, որ Նաջիբի կողմնակիցները գողացված 4.5 միլիարդ դոլար են լվացել, որի մի մասը փոխանցվել է Նաջիբի բանկային հաշվին։
Նախկին վարչապետին և տիկնոջն արգելվել է դուրս գալ երկրից:
Հիշեցնենք, որ Նաջիբը պարտվել էր ընտրություններում և իշխանության է եկել 1982-2003 թվականներին երկիրը կառավարած 92-ամյա Մահաթհիր Մոհամադը: