«Ելք» դաշինքն ունի տարածքային կառույցներ, որոնք գործում են բոլոր զոնաներում և դաշինքն առաջադրել է պատգամավորների թեկնածուներ՝ ըստ Ընտրական օրենսգրի համապատասխան հոդվածի, ուստի ես մեր դաշինքի շանսերը շատ մեծ եմ գնահատում»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Խոսելով հետընտրական զարգացումների, և, մասնավորապես, ընդդիմադիր այլ ուժերի հետ կոալիցիա կազմելու հնարավոր տարբերակների մասին՝ Էդմոն Մարուքյանը նշեց. «Հայաստանն այնպիսի մարտահրավերների առաջ է կանգնած, որ որևէ բան բացառել հնարավոր չէ»:

Հիշեցնենք, որ այսօր կայացած փակ-գաղտնի քվեարկության արդյունքում Էդմոն Մարուքյանն ընդգրկվեց «Ելք» դաշինքի համամասնական ցուցակի առաջին եռյակում:

Առավել մանրամասն՝ տեսանյութում.