Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում փետրվարի 1-ին մի քաղաքացուհի հաղորդում է տվել, որ հուլիսին սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է ոմբ Գ.-ի հետ: Որոշ ժամանակ անց վերջինս իրեն տեղեկացրել է, որ ձեռք է բերել նրա ինտիմ լուսանկարները եւ դրանք չհրապարակելու համար պահանջել է թանկարժեք բջջային հեռախոս: Հետագայում հանցագործի մտադրությունը փոխվել էր, հեռախոսի փոխարեն փող էր ուզել: Տուժողն էլ դիմել էր ոստիկանություն:

Փետրվարի 6-ին Խանջյան փողոցում կազմակերպվեց դարանակալում, ինչի արդյունքում ոստիկանները շորթմանն օժանդակելու կասկածանքով ոստիկանության նոր նորքի բաժին բերման են ենթարկել տաքսու վարորդ Ա.-ին: Նա պատմել է, որ բջջային հեռախոսով խոսել է իրեն անծանոթ մարդու հետ, որն էլ ուղղորդել է նշված գումարը վերցնել եւ փոխանցել մեկ այլ անձի: Հետագայում պարզվել է, որ ուղղորդողը ՔԿՀ դատապարտյալ Գուրգեն Ա.-ն է:

Առավել մանրամասնը՝ տեսանյութում.