Պատերազմը սարսափելի երեւույթ է, այն պետք է դադարեցվի: «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարիանց» խորագրով միջազգային փորձագիտական աշխատաժողովի շրջանակում ասաց ռուս լրագրող,Արցախի պատերազմի մասին վավերագրական ֆիլմերի հեղինակ Սվետլանա Կուլչիցկայան, ով 25 տարի անց խոսեց Արցախում անցկացրած ծանր ժամանակների մասին:
«Իմ ամեն այցը Ղարաբաղ ինձ համար մեծ նշանակություն ունի, որովհետեւ ձեր հանրապետությունըեւ Ղարաբաղն ինձ համար դարձել են հարազատ հող: Այսօր այստեղ հանդիպեցի մարդկանց, ում ես ճանաչել եմ 92-93 թվականներից. այո, ես, իրոք, հիշում եմ ամեն ինչ: Այսօր ձյուն է տեղում, 25 տարիառաջ այդպիսի ձյուն էր տեղում նաեւ Ղարաբաղում, ուր ես ժամանեցի Սանկտ Պետերբուրգից: Եւ այդժամանակ հասկացա, որ այն, իրոք, շրջափակված էր, այնտեղ վառելիք էին տեղափոխում, մեկ շաբաթոչ մի չվերթ չէր եղել դեպի Ղարաբաղ: Այնտեղ կրակում են, կրակում էին նաեւ մեր ուղղաթիռի վրա, եւ բարեբախտաբար, վրիպեցին, հակառակ դեպքում ես այստեղ չէի լինի»,- մտաբերեց ՍվետլանաԿուլչիցկայան:
Շարունակելով վերհիշել իրավիճակը՝ լրագրողը պատմում է, որ չկար ջուր, լուսավորություն, իսկ ուտելիքը լավագույն դեպքում սահմանափակվում էր հաց ու թեյով, պահածոյացված բանջարեղենով, ռմբակոծում էին նույնիսկ ծննդատները:
«Մի ժամանակ էր, երբ հասկանում ես, թե ինչ կարող են անել մարդկանց հետ, ինչ կարող է սովը անել: Սա կարծես չսպիացող վերք լինի, իսկ ես միշտ կհիշեմ այդ մասին »,- վերհիշեց նա:
Ռուս լրագրողը ցանկություն հայտնեց, որ սերունդներն իմանան ու չմոռանան այն ամենի մասին, ինչի միջով անցել են ծնողները:
Սվետլանա Կուլչիցկայան խորը ցավով խոսեց ապրիլյան պատերազմի մասին՝ շեշտելով, որ պատերազմներ այլեւս չպետք է լինեն:
«2012 թվականին ես կրկին այստեղ էի, մի տղա ինձ ծաղիկներ նվիրեց, այնքան լավն էր, եւ պատկերացնել միայն, որ զոհված տղաներից մեկը կարող էր նա լինել, ահավոր է: Սա պետք է դադարեցնել. ես գիտեմ, որ այս հարցը դիվանագիտական հարթակի լուծման խնդիր է, սակայն երբ տեսնում եմ, որ ամեն օր էլ կրակում են եւ ձեզ մոտ են մարդիկ զոհվում, հասկանում եմ, որ միայն այդ ճանապարհով հնարավոր չէ լուծել այն: Ես պարզապես չեմ ուզում, որ պատերազմ լինի, ես ուզում եմ, որ դուք գեղեցիկ ապրեք»,- եզրափակեց նա: