Ինպես արդեն տեղեկացրել ենք, երեկ կառավարության ղեկավարն այցելել էր ԵՊՀ, հանդիպել ուսանողների հետ՝ հասկանալու նրանց հուզող հարցերն ու խնդիրները:

 

Այսօր կառավարության հերթական նիստի ընթացքում վարչապետը ԿԳՆ Լևոն Մկրտչյանին հանձնարարեց հատուկ ուշադրություն դարձնել երեկ մայր բուհում հնչեցված խնդիրներին և դրանց լուծումներ տալու ուղղությամբ քայլեր իրականացնել:

 

Նշենք, որ հանդիպման ընթացքում մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա էին իրականացրել` վարչապետից խնդրելով լուծել իրենց ուսման վարձի զեղչերի հետ կպված խնդիրները, որոնք առկա են մայր բուհում: