Ընդդիմադիր ասելը հարաբերական է: Եթե ուզում եք հասկանալ՝ այսօրվա գործող իշխանությանը ես դեմ եմ, թե ոչ՝ իհա՛րկե, այսօրվա գործող իշխանություններին, ինչպես ժողովրդի մեծ մասը, ես ևս դեմ եմ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Սեյրան Օհանյանը, ով զբաղեցնում է «Սեյրան Օհանյան-Րաֆֆի-Վարդան Օսկանյան» դաշինքի առաջին հորիզոնականը:
Սեյրան Օհանյանը նշեց, որ պաշտոնից հեռացել է հանգիստ և չի ընդունել այլ պաշտոնի առաջարկությունները:
«ՀՀ նախագահի հետ մենք ունենք այլ տեսակետներ՝ մեր կառավարման համակարգը ձևավորելու և կառավարում իրականացնելու հարցում: Այդ տեսակետները ես իմ ծրագրային գործունեության ներկայացման ժամանակ կարտահայտեմ»,- հավելեց նա: