Այսօր՝ փետրվարի 19-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Թոթովենցի 6-րդ շենքի բնակիչը տևական ժամանակ է՝ չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին:
Փրկարարները ընթերականների ներկայությամբ բացել են տան դուռը, որտեղ ննջարանում հայտնաբերել են տանտիրոջ՝ 84-ամյա Եվգենյա Գրիգորյանի դին:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ կինը հանկարծամահ է եղել:
Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: