«Ես չեմ ուզում մեկնաբանել Զարուհու քայլը՝ ողջունել, կամ՝ ընդհակառակը, ուղղակի ափսոսում եմ, որ նա այդ քայլն արեց այն ժամանակ, երբ բանը բանից անցավ: Փաստորեն, չի մասնակցելու Խորհրդարանական ընտրություններին»,- Զարուհի Փոստանջյանի՝ «Ժառանգություն»-ը լքելու լուրն այսպես մեկնաբանեց կուսակցության նախկին անդամ Անահիտ Բախշյանը:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը նաև հետքրքրվեց, թե արդյո՞ք այդ քայլով Փոստանջյանը քաղաքականության մեջ սպառեց իրեն. «Կարծում եմ, որ Զարուհին այն մարդն է, ով անկախ նրանից՝ պատգամավոր է, թե՝ չէ, նա ակտիվ քաղաքացի է, և մենք դեռ շատ անգամներ ականատես կլինենք նրա ակտիվ գործունեությանը»:

 

Հիշեցնենք, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը կուսակցությունից հեռանալու վերաբերյալ հայտարարություն էր տարածել և որպես պատճառ՝ նշել էր կուսակցության սկզբունքային, գաղափարական և ծրագրային խզումը իր հռչակած և անցած քաղաքական ուղու հետ: