«Կոչ եմ անում բոլորին՝ մնալ իրավական սահմանների մեջ և չխախտել ընտրողների իրավունքը»,- այս մասին ընտրատեղամասում լրագրողներին ասաց «Երևանի հանրություն» դաշինքի թեկնածու Անահիտ Թարխանյանը։
Նա նշեց, որ քվեարկել է հանուն երևանցիների, հանուն ապագա կանաչ և բարեկարգ քաղաքի, հանուն ապագայի։
«Ես կարծում եմ՝ այսօրվա ընտրությունները կլինեն շրջադարձային ողջ հանրության համար։ Մեծ հույս եմ կապում այս ընտրությունների հետ»,-ասաց Թարխանյանը։
Նա նկատեց, որ անկախ ընտրությունների արդյունքից՝ Երևանի հանրության համար և իրենց դաշինքի համար մեծ գործընթացներ են սպասվում։
Ընտրակաշառքի և մնացած հարցերի վերաբերյալ Թարխանյանը լռեց՝ խոստանալով ամեն ինչի մասին խոսել վաղը։
«Եկեք հանգիստ քվերակենք, լրացուցիչ լարվածություն չստեղծենք․ այսօր, իրոք, տոն է»,-հավելեց Թարխանյանը։