ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ին՝ ժամը 21:00-ի դրությամբ, բքի և ցածր տեսանելիության պատճառով Բերդ-Ճամբարակ ճանապարհը դժվարանցանելի է:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն