ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 26-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Բաղրամյանի, Արարատի, Աշտարակի, Էջմիածնի, Արտաշավանի, Մասիսի և Արտաշատի ավտոճանապարհներին մառախուղ է:

Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն