ՊԲ N զորամասի հրամանատարի տեղակալը և պարենային ծառայության պետը կալանավորվել են: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցին տեղեկացրին ՀՀ Քննչական կոմիտեից:

 

ՊԲ N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ Վ. Պետրոսյանին և պարենային ծառայության պետ Է. Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով:

 

Նրանք կալանավորվել են պաշտոնեական դիրքը չարաշահելու և պետությանը նյութական վնաս պատճառելու մեղադրանքով:

 

Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ: