Դաշնակցական, տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն իր որդուն պատգամավորների թեկնածուների համար արժանի մրցակից է համարում: Այսօր ԱԺ-ում ԼՈւՐԵՐ.com-ի հարցին՝ որդու շանսերն ինչպես է գնահատում, Դավիթ Լոքյանը պատասխանեց. «Գիտե՞ք՝ այդ մրցապայքարի հետ յուրաքանչյուր կուսակցության ռեյտինգային թեկնածուն կապ չունի, կարծում եմ՝ ինքը կկարողանա լուրջ մրցակից լինել այդ ընտրատարածքում և ժողովրդից կախված կլինի, թե ինչ չափով ձայներ կունենա»:
Դավիթ Լոքյանն, անդրադառնալով դաշնակցականների և պատգամավոր Բազմասեր Առաքելյանի վեճին, ասաց, որ ինքը մանրամասներին չի տիրապետում ու գիտի ընդամենն այն, ինչ մամուլում է գրված:
«Մանրամասներից տեղեկացված չեմ։ Եթե նույնիսկ եղել է այդպիսի վիճաբանություն, դա չի կարող կրկնվել «Դաշնակցության» հետ։ Ես Բազմասեր Առաքելյանի հայտարարությունը տեսա, որ իրենք ընկերներ են ու չունեն պրոբլեմ»,- եզրափակեց Լոքյանը:
Հիշեցնենք, որ Դավիթ Լոքյանի որդին՝ Սերգեյ Լոքյանը, դաշնակցակաների ցուցակում 29-րդ տեղում է և ռեյտինգայինով առաջարդրվել է թիվ 1 ընտրատարածքում, որտեղ առաջադրվել են նաև ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդի Ռոբերդ Սարգսյանը և այլք: