ՀԱԿ և ՀԺԿ դաշինքի հավաք-երթին ներկա էր նաև Գագիկ Ջհանգիրյանը: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի այն հարցին՝ նախընտրական այս շրջանում քաղաքական ուժերը փորձում են շահարկել Մարտի 1-ը, որ իշխանության գալով կբացահայտեն, արդյո՞ք համակարծիք է, Գագիկ Ջհանգիրյանը պատասխանեց.
«Կոնգրեսը և ՀԺԿ դաշինքը շահարկելու հիմք, նախադրյալ և ցանկություն չունի, քանի որ դա այստեղ կանգնած զոհերի ծնողների անձնական վիշտն է, որը շահարկել չի կարելի»:
Դիտարկմանը՝ խոսքը վերաբերում է քաղաքական մյուս ուժերին, Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ ինքը որևէ մեկին խրատելու ցանկություն չունի:
Այն հարցին, թե ինչպես է դաշինքի շանսերը գնահատում, Գագիկ Ջհանգիրյանն ասաց՝ «վատ չեմ գնահատում, լավ եմ գնահատում»:
«Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն...» կարգախոսն արդյո՞ք փոխզիջումային տրամաբանությունից ելնելով է ընտրվել, Գագիկ Ջհանգիրյանը հարցին հարցով պատասխանեց. «Իսկ դուք կամ զինված ուժերը Ադրբեջանին կապիտուլյացիայի՞ եք ենթարկել, եթե չեք պարտադրել, ուրեմն փոխզիջումային լուծում պետք է լինի, ուրիշ տարբերակ չկա»: