Մալայզիայի իշխանությունները որոշում են ըդնունել մարտի 6-ից չեղարկել անայցագիր ռեժիմը ԿԺԴՀ-ի քաղաքացիների համար: Այդ մասին հայտնել է Մալայզիայի փոխվարչապետ Ահմադ Զահիդ Համիդին:

 

«Հաջորդ երկուշաբթի օրվանից ԿԺԴՀ-ի քաղաքացիների համար այցագրերը պարտադիր կլինեն Մալայզիա մուտք գործելիս: Այս միջոցները կապված են ազգային անվտանգության, ինչպես նաեւ Հյուսիսային Կորեայի քաղաքացիների մասնակցությամբ վերջերս տեղի ունեցած միջադեպերի հետ»,- նրա խոսքը մեջբերել է BERNAMA գործակալությունը:

 

Մալայզիայի ոստիկանությունը փետրվարի 14-ին հաստատել է Կիմ Չեն Նամի՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի ավագ եղբոր մահը, որն իրեն վատ է զգացել Քուալա Լումպուրի օդանավակայանում եւ մահացել հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին:
Ավելի վաղ ԿԺԴՀ-ն պաշտոնապես ժխտել է որեւիցե մասնակցությունը Կիմ Չեն Նամի սպանությանը եւ ԱՄՆ-ին ու Հարավային Կորեային մեղադրել է Փենյանի դեմ դավադրություն նյութելու մեջ: Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը չի հաստատել, որը խոսքը հենց Կին Չեն Նամի մասին է, քանի որ նրա մոտ դիվանագիտական անձնագիր է եղել Կիմ Չհոլի անունով: Մեկնաբանության մեջ հենց այս անունով են նշում այն մարդուն, որը փետրվարի 13-ին մահացել է Քուալա Լումպուրի օդանավակայանում իր վրա երկու կանանց հարձակումից հետո, որոնք, ըստ ոստիկանության տվյալների, նրա դեմքին ն յարդակաթվածահարական գործողության VX թունավոր նյութ են շփել: Հարավային Կորեայում առաջինն են հայտնել այդ միջադեպի մասին եւ ԿԺԴՀ-ին մեղադրել հենց Կիմ Չեն Նամի սպանության մեջ:

 

Մալայզիայի իշխանությունները Կիմ Չեն Նամի սպանությանը մասնակցության մեջ կասկածում են տասը մարդու, ներառյալ Քուալա Լումպուրում Հյուսիսային Կորեայի դեսպանության բարձրաստիճան մի աշխատակցի: Հարավային Կորեայում կարծում են, որ կասկածյալներից առնվազն չորսը հյուսիկորեական լրտեսներ են:

 

Մալայզիայի դատարանն արդեն մեղադրանքներ է առաջադրել Վիետնամի եւ Ինդոնեզիայի երկու քաղաքացուհիների Քուալա Լումպուրի օդանավակայանում Կիմ Չեն Նամի սպանության գործով: «Նրանք մեղադրվում են քրեական օրենսգրքի 302-րդ հոդվածով»,- ասված է տարածված հայտարարության մեջ: Երկրի օրենսդրությանը համապատասխան, սույն հոդվածով կատարված հանցագործության համար առավելագույն պատիժը կախաղանով մահապատիժն է:

 

Ինչպես մարտի 1-ին լրագրողներին հայտնել է Ինդոնեզիայից ամբաստանյալի փաստաբանը, «գործով դատական քննությունը կսկսվի ոչ շուտ, քան մի քանի ամիս անց», հաղորդել է ՏԱՍՍ-ը: