Մինչեւ 90 օր ժամկետով Եվրամիություն ուղեւորությունների համար այցագրերի վերացումը «Մոլդովայի քաղաքացիներին թույլ կտա, որ իրենց եվրոպացիներ զգան»: Այս հայտարարությունն արել Է հանրապետության վարչապետ Յուրի Լյանկեն՝ մեկնաբանելով ապրիլի 28-ին ուժի մեջ մտած փովոխությունները:

 

«Ես համոզված եմ, որ մեզնից յուրաքանչյուրին վիճակվել Է ամոթի պահեր ապրել այցագրի դիմում տալու կամ սահմանն անցնելիս գրպանից մոլդովական անձնագիրը հանելու գործընթացում: Մենք ցանկանում Էինք, որ մեր քաղաքացիներն այլեւս երբեք իրենց ավելի վատը չզգան իրենց եվրոպացի հարեւաններից»,- հայտարարել Է վարչապետը:

 

Նոր կանոններին համապատասխան՝ Մոլդովայի քաղաքացիները կկարողանան Շենգենյան գոտու տարածքում գտնվել 90 օր, սակայն դա նրանց աշխատանքի տեղավորվելու իրավունք չի ընձեռում:

 

Ըստ Համաշխարհային բանկի տվյալների՝ աշխատանք գտնելու նպատակով Մոլդովայից հեռացել Է աշխատունակ բնակչության ավելի քան 40 տոկոսը: Նրանց մեծ մասը մեկնել Է Ռուսաստան, որտեղ նրանց գրավում Է այցագրային ռեժիմի եւ լեզվական արգելքի բացակայությունը, մյուս մասը գտնվում Է Իտալիայում, Իսպանիայում եւ Պորտուգալիայում: Շատերն այնտեղ են հայտնվել անօրինականորեն եւ արդեն երկար տարիներ չեն տեսնվել իրենց ընտանիքների հետ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: