Օրերս համացանցում տարածվեց հեղինակավոր սոցիոլոգիական կազմակերպության կողմից իրականացված հարցման արդյունքները, որոնք արտացոլում են հասարակության վերաբերմունքը և աջակցության մակարդակը՝ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած 9 քաղաքական ուժերի հանդեպ: Հարցումը անցկացվել է հասարակության տարբեր սեռատարիքային խմբերի շրջանում, իսկ թեման առաջիկա խորհրդարական ընտրություններն էին, նրանց մասնակիցների և վստահելի ու անվստահելի ուժերի վերաբերյալ՝ հասարակության ընկալումները:

Արդյունքն՝ ավելի քան սպասված էր՝ հարցվողների 47.5 %-ը իր վստահության քվեն տվել է «Ծառուկյան դաշինք»-ին: Վստահության նման պաշարը մեկ օրում չէ ձևավորվել, այս արդյունքի հիմքում Գագիկ Ծառուկյան հասարակական-քաղաքական գործչի, հայրենասեր հայի բազմամյա արգասաբեր գործունեությունն է, որը բաց էր և թափանցիկ:

Գագիկ Ծառուկյանը մշտապես օգնության ձեռք է մեկնել դժվարության և սոցիալական ծանր պայմաններում ապրող մեր հայրենակիցներին՝ հորդորելով նրանց չհանձնվել, չլքել երկիրը, ամրացնել մեր սահմանները: Եվ այսօր, այդ մարդիկ պատրաստվում են իրենց քվեն տալ հենց Ծառուկյանի գլխավորած քաղաքական ուժին, վստահ լինելով, որ խոսքը գործ է դառնալու:

Որ յուրաքանչյուր ծրագրային դրույթ, որը միտված է մեր քաղաքացիների հոգսերը կրճատելու, երկրում ծայր առած տնտեսական կոլապսը հաղթահարելուն՝ իրականություն կդառնա, ինչպես մշտապես իրականություն են դարձել Ծառուկյան գործչի բոլոր խոստումները: Գագիկ Ծառուկյանը տարիներ շարունակ իր գործունեության շրջանակներում, միշտ ապացուցել է, որ պետության և ժողովրդի բարեկեցությունը, համընդհանուրի շահով առաջնորդվելու ունակությունը, կարևոր արժեք է, որը պետք է պահել և պահպանել:

«Նշեք 3 քաղաքական գործչի, ով ավելի մեծ ներդրում ունի տնտեսական զարգացման մեջ» հարցին ի պատասխան՝ հարցվածների 36.7 տոկոսը, որն ի դեպ ամենաբարձր ցուցանիշն է եղել, պատասխանել է՝ Գագիկ Ծառուկյանը: Անուրանալի է այն հսկայական ավանդը , որն ունի Գագիկ Ծառուկյանը մեր տնտեսության զարգացման գործում: Նմանօրինակ հարցումներն արդեն իսկ բացահայտում են բոլոր այն սին խոսակցությունների էությունը, որոնք միտված են ապակողմնորոշել հանրության այն հատվածին, ովքեր դեռ չեն կողմնորոշվել իրենց ընտրության մեջ:

Այսուհետ  նմանատիպ հարցումների դեպքում, «Ծառուկյան» դաշինքի օգտին պատասխանողների թիվը, պրոգրեսիվ կերպով կմեծանա, քանզի՝ այլ տարբերակ չկա, դաշինքի առաջարկած ծրագրային դրույթներն իրագործելու դեպքում է միայն հնարավոր երկիրը դուրս բերել այս քաոսային վիճակից: Այս արդյունքները ևս մեկ անգամ ապացուցում են, որ մեր ժողովուրդը ունի բարեփոխումների կարիք և այդ բարեփոխումները պատկերացնում է «Ծառուկյան» դաշինքի գլխավորությամբ:

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ