Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը այն կարծիքին է, որ Բեռլինի եւ Անկարայի հարաբերությունները «շատ են լարվել» եւ անհրաժեշտ է դրանք նորմալացնել:
Այս կարծիքը նա հայտնել է Բրյուսել ժամանումից հետո, որտեղ Գաբրիելը մասնակցելու է ԵՄ-ի 28 երկրների արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների հանդիպմանը:
«Հարաբերությունները շատ են լարված են, մեր խնդիրն այժմ դրանք նորմալացնելն է,-ասել է նա:-Յուրաքանչյուրը պետք է դրա համար օգտագործի բոլոր հնարավորությունները»:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի Սահմանադրության ուղղումների շուրջ հանրաքվեից առաջ քարոզչական ակցիա անցկացնելու կապակցությամբ Գագենաու գերմանական քաղաքի իշխանությունների արգելքը համեմատել է նացիստների քաղաքականության հետ:
Գագենաուի վարչակազմն արգելել է այն միջոցառումը, որտեղ պետք է ելույթ ունենար Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը: Ի պատասխան, Թուրքիայի ԱԳ նախարարությունը կանչել է Անկարայում ԳՖՀ-ի դեսպանին: Բոզդաղը նաեւ չեղարկել է Կարլսրուե քաղաքում Գերմանիայի իր պաշտոնակից Հայկո Մաասի հետ պլանավորված հանդիպումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: