ԵԼՔ դաշինքը թիվ 4 ընտրատարածքում (Կենտրոն և Էրեբունի) առաջադրված տարածքային ընտրակարգով առաջադրված Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շրջում է բակերով և հանդիպած քաղաքացիներին կոչ անում ընտրել ԵԼՔ դաշինքին՝ հայտարարելով՝ ստեղծված իրավիճակից ելք կա. «Մենք եկել ենք ասելու, որ Հայաստանը համակած հուսահատությունից ելք կա և ապրիլի 2-ին դուք հնարավորություն ունեք օգտվել այդ ելքից»:
ԵԼՔ դաշինքի ներկայացուցիչները, շրջելով փողոցներով, մարդկանց տրամադրում էին իրենց նախընտրական ծրագրի սեղմագիրը, նշելով. «դրանց բովանդակությանը ծանոթանալով, կպատկերացնեք՝ ինչ ելք ենք առաջարկում և ինչպես»:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ ԵԼՔ դաշինքը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է համար 1 քվեաթերթիկով: