Մարտի 11-ին, ժամը 16:34-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշ 9-րդ փողոցի տներից մեկի տանիքից ծուխ է նկատվում:

 

Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տանը կից խորդանոցում:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:54-ին, մարվել՝ ժ.17:01-ին: Ամբողջությամբ այրվել է խորդանոցի կախովի առաստաղը՝ մոտ 20 քմ: