Այսօր՝ հունիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Գիշերը, դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու հարևանությամբ գտնվող տարածքներից մեկում, որտեղ այրվել են կվադրոցիկլներ։

 
 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հատվածում կայանված են եղել մոտ 7 կվադրոցիկլներ, և բոլորն էլ ամբողջովին վերածվել են մոխրակույտի։ 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանը, Ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Զորիկ Ավդիշոևը և Ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի պետ Արթուր Ֆիշյանը։