Հուլիսի 31-ին, ժամը 06:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 28 շենքի մոտակայքում գտնվող մթերային խանութում ծուխ է նկատվում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տիգրան Մեծի պողոտայի թիվ 24 հասցեում գտնվող մթերային խանութի պահեստային հատվածում (մոտ 10 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։01-ին, մարվել՝ 07:23-ին։ Այրվել են տնտեսական իրեր (մոտ 5 քմ) և մթերք: