«911» ծառայությանն օգոստոսի 15-ին, ժամը 02:21-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 10 շենքի տանիքում ծուխ է նկատվում:
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:46-ին, մարվել՝ 04:05-ին:
4-րդ հարկի բնակարաններից մեկի լոգարանում այրվել են գույքը, պլաստմասսե առաստաղը (6 քմ), իսկ շենքի տանիքում այրվել են փայտե կառուցատարրերը (25 քմ) և էլեկտրական մալուխներ (50 գմ):